Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վաչե Գաբրիելյանը` հավանական թեկնածու

Վաչե Գաբրիելյանը` հավանական թեկնածու
11.11.2014 | 17:54

Ազգային ժողովը հաստատեց կառավարության ներկայացրած կառուցվածքային փոփոխությունը: ՀՀ նախագահի վավերացնելուց հետո ԱԻՆ և տարածքային կառավարման նախարարությունները կդառնան մեկ մարմին, կհաստատվի նաև միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: Շրջանառվող լուրերի համաձայն` նոր նախարարությունը ղեկավարելու է Վաչե Գաբրիելյանը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ